Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-04-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ծառայության ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 22. Զենքի կիրառումը և օգտագործումը

գործել է մինչև 2024-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 22. Զենքի կիրառումը և օգտագործումը

1. Ծառայության ծառայողները, որպես ծայրահեղ միջոցառում, անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու են զենք կիրառել՝

1) պետական պահպանության օբյեկտների կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս.

2) ծառայության ծառայողների և պահպանական միջոցառումների ապահովման համար ներգրավված այլ մարմնի ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս, եթե նրանց կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրանց զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս.

4) պատանդներին ազատելիս, ահաբեկչական և այլ հանցավոր ոտնձգությունները կանխելիս.

5) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների կյանքի և առողջության նկատմամբ և չի ենթարկվում ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

6) պետական պահպանության օբյեկտների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

7) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս։

2. Արգելվում է զենքի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։

Մերկացրած զենքով ձերբակալում կատարող ծառայության ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ ծառայության ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման՝ զենք գործադրել օրենքով սահմանված կարգով։

Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին ծառայության ծառայողը պարտավոր է զեկուցել իր անմիջական ղեկավարին։

(22-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 07.02.24 ՀՕ-60-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։