Հոդված 16. Ծառայությունը ծառայությունում
Հոդված 16. Ծառայությունը ծառայությունում
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
1. Ծառայությունը համալրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի զինծառայողներով։
Ծառայության սպաները և ենթասպաները զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները։
2. Ծառայողական պարտականությունները կատարելիս ծառայության ծառայողի՝ իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար։
3. Ծառայողական պարտականությունները կատարելիս ծառայության ծառայողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։
4. Ծառայության ծառայողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
5. Ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատում է վարչապետը։
(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն)
(23.12.22 ՀՕ-610-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)