Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԾառայությՈՒնՈՒՄ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 16. Ծառայությունը ծառայությունում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Ծառայությունը ծառայությունում

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)

1. Ծառայությունը համալրվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի զինծառայողներով։

Ծառայության սպաները և ենթասպաները զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները։

2. Ծառայողական պարտականությունները կատարելիս ծառայության ծառայողի՝ իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար։

3. Ծառայողական պարտականությունները կատարելիս ծառայության ծառայողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։

4. Ծառայության ծառայողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

5. Ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատում է վարչապետը։

(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն, լրաց. 15.11.24 ՀՕ-454-Ն)

(23.12.22 ՀՕ-610-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(15.11.24 ՀՕ-454-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։