Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-10-18-ից մինչև 2001-11-26։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 26 · ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 193. ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 193. ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Քննչական բաժնի պետը`

1) նախաքննության կատարումը հանձնարարում է քննիչին, գործը մի քննիչից հանձնում է մյուսին.

2) հետևում է քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելու, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետները պահպանելու, դատախազի ցուցումները և այլ քննիչների հանձնարարությունները կատարելու նկատմամբ.

3) ցուցումներ է տալիս առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.

4) նախաքննության կատարումը հանձնարարում է մի քանի քննիչի:

2. Քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցել քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարել նախաքննությունը` օգտվելով քննիչի լիազորություններից:

3. Քննչական բաժնի պետի ցուցումները քննիչին տրվում են գրավոր և պարտադիր են կատարման համար, սակայն կարող են բողոքարկվել դատախազին: Ստացած ցուցումները դատախազին բողոքարկելը չի կասեցնում դրանց կատարումը բացառությամբ սույն օրենսգրքի 55 հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի:

4. Դատախազի ցուցումները պարտադիր են քննչական բաժնի պետի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։