Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-10-18-ից մինչև 2001-11-26։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ

Հոդված 490. ՀԱՆՁՆՎԱԾ ԱՆՁԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 490. ՀԱՆՁՆՎԱԾ ԱՆՁԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

1. Առանց հարցումն ստացած հաստատության համաձայնության` հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության և պատժի ենթարկել մինչև նրա հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել:

2. Առանց հարցումն ստացած հաստատության համաձայնության` անձը չի կարող հանձնվել նաև երրորդ պետությանը:

3. Հարցումն ստացած հաստատության համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը քրեական դատավարությունն ավարտելուց մեկ ամսվա ընթացքում, իսկ դատապարտման դեպքում` պատիժը կրելուց կամ ազատվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում չի լքի հարցումն ստացած պետության տարածքը, կամ եթե նա ինքնակամ կվերադառնա այնտեղ: Այս ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը չէր կարող լքել հարցումը ներկայացրած պետության տարածքը ոչ իր կամքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։