ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 425. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ
Հոդված 425. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Վճռաբեկ դատարանը, գործը քննելիս, պարզելով, որ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը բերել է ակնհայտ անհիմն վճռաբեկ բողոք, իրավունք ունի միջնորդություն ներկայացնել փաստաբանին հատուկ արտոնագիր տված մարմին` փաստաբանի նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու մասին:
2. Արտոնագիր տված մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում վճռաբեկ դատարան հայտնել ձեռնարկված միջոցառումների մասին:
3. Միևնույն փաստաբանի մոտ կրկնակի խախտումներ հայտնաբերելիս վճռաբեկ դատարանն իրավունք ունի մասնավոր որոշում կայացնել նրա գրանցումը չեղյալ ճանաչելու մասին: