Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-10-18-ից մինչև 2001-11-26։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 397. ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՉ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 397. ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՉ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, այն հոդվածի կամ հոդվածի այն մասի չկիրառումը, որը ենթակա էր կիրառման, օրենքի սխալ մեկնաբանումը, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին:

2. Գործի քննության արդյունքում գտնելով, որ արարքն իրավաբանորեն ճիշտ որակված չէ, վերաքննիչ դատարանն իրավունք ունի փոխել հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթև հանցագործության համար:

3. Վերաքննիչ դատարանն իրավունք ունի գործի քննության արդյունքներով առաջադրված մեղադրանքի սահմաններում կիրառել ավելի ծանր հանցագործության համար օրենք կամ նշանակել ավելի խիստ պատիժ միայն այն դեպքում, երբ այդ հիմքերով բողոք է բերել մեղադրողը, ինչպես նաև տուժողը կամ նրա ներկայացուցիչը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։