Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-08-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 21. Կրկնակի դատապարտման և պատժման անթույլատրելիությունը

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 21. Կրկնակի դատապարտման և պատժման անթույլատրելիությունը

1. Ոչ ոք չի կարող կրկին դատապարտվել և պատժվել այն արարքի համար, որի համար նա արդեն դատապարտվել և պատժվել է։

2. Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը՝ մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի դատապարտյալի վիճակի վատթարացում։

3. Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման։

4. Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերի կանոնները չեն գործում սույն օրենսգրքի 408-րդ և 408.1 -րդ հոդվածներով նախատեսված դեպքերում։»։

(21-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։