Հոդված 29. Քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը
Հոդված 29. Քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը
1. Դատավարական գործողությունների իրականացման ընթացքը և արդյունքները պետք է արտացոլվեն արձանագրություններում և այլ գրավոր փաստաթղթերում, ինչպես նաև որպես բաղկացուցիչ մաս դրանց կցվող լուսանկարչական նեգատիվներում ու նկարներում, դիապոզիտիվներում, ֆոնոգրամներում, տեսաժապավեններում, կինոժապավեններում, պլաններում, սխեմաներում, գծանկարներում, էլեկտրոնային փաստաթղթերում:
2. Դատավարական գործողությունների ընթացքի և արդյունքների արձանագրումը պետք է ապահովի քրեական վարույթն իրականացնող մարմինը, բացի սույն օրենսգրքով նախատեսված դեպքերից:
3. Արձանագրությունները թույլատրվում է կազմել ձեռագիր կամ մեքենագրել` արձանագրման համար օգտագործելով մեխանիկական միջոցներ կամ էլեկտրոնային տեխնիկա:
4. Դատավարության ընթացքը և արդյունքներն արձանագրող փաստաթղթերը պետք է կազմվեն և շարադրվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության նորմալ ընկալումը: