ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ
Հոդված 493. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
Հոդված 493. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
1. Հարցումն ստացած հաստատությունը հարցում ներկայացրած հաստատության միջնորդությամբ լուծում է իր տարածքով երրորդ պետությանը հանձնված անձանց տարանցիկ փոխադրման հարցը:
2. Նման փոխադրման մասին միջնորդությունը քննվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին պահանջը:
3. Հարցումն ստացած հաստատությունը տարանցիկ փոխադրման հարցը լուծում է այն ձևով, որը գտնում է առավել նպատակահարմար: