Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-10-18-ից մինչև 2001-11-26։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 11 · ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՐԿԵԼԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԶԱՏԵԼԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

Հոդված 90. Դատավորին բացարկելը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 90. Դատավորին բացարկելը

1. Դատավորը ենթակա է բացարկման, եթե`

1) օրենքով համապատասխան գործը քննելու համար պատշաճ դատավորը չէ.

2) հանդես է եկել որպես կողմ, նրա օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ, կողմի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի ազգականն է, կողմի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի հետ գտնվում է անձնական կախվածության այլ հարաբերություններում.

3) համապատասխան գործով վարույթին մասնակցել է որպես ընթերակա, դատական նիստի քարտուղար, թարգմանիչ, մասնագետ, փորձագետ, կանչվել է կամ կարող է կանչվել որպես վկա.

4) կան այլ հանգամանքներ, որոնք հիմք են տալիս համարելու, որ նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է տվյալ գործով:

2. Մինչդատական վարույթում, առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը: Դատավորի կողմից գործը դատական քննության նախապատրաստելն առաջին ատյանի դատարանի կազմում համապատասխան գործի հետագա քննությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ: Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի դատավորի մասնակցությունը գործի քննությանը, վճռաբեկ դատարանում նույն գործի քննությանը նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ:

3. Դատարանի կազմում չեն կարող ընդգրկվել ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք:

4. Դատավորի բացարկման հարցը լուծում է`

1) գործը քննող դատավորը` քրեական գործը դատավորի կողմից միանձնյա քննելու ժամանակ.

2) դատավորների կոլեգիան` առանց բացարկվող դատավորի մասնակցության` քրեական գործը դատարանի կողմից դատավորների կոլեգիալ կազմով քննելու ժամանակ:

5. Այն դատավորին հայտնված բացարկը, որը պետք է նախագահի առաջին ատյանի դատարանում մեկ դատավորի կազմով գործը քննելիս, կամ նրա ինքնաբացարկը կարող է նախքան դատական նիստն սկսվելը լուծել համապատասխան դատարանի նախագահը:

6. Այն դեպքում, երբ դատավորը ինքնաբացարկի հիմք է հայտնաբերում դատական նիստի նախապատրաստման ընթացքում, որոշում է կայացնում ինքնաբացարկի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։