Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-26-ից մինչև 2002-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ

Հոդված 499. ԱՌԱՐԿԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼԸ

գործել է մինչև 2002-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 499. ԱՌԱՐԿԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼԸ

1. Հարցումն ստացած հաստատությունը հարցումը ներկայացրած հաստատության խնդրանքով հանձնում է այն առարկաները, որոնք`

1) օգտագործվել են հանցանքը կատարելիս, այդ թվում` հանցագործության գործիքները, առարկաներ, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, կամ հանցագործը ստացել է որպես փոխհատուցում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների փոխարեն.

2) կարող են ունենալ ապացուցողական նշանակություն քրեական գործով: Այդ առարկաները հանձնվում են նաև այն դեպքում, երբ հանցագործին հանձնելն անհնար է նրա մահվան, փախուստի կամ այլ պատճառներով:

2. Եթե հարցումը ստացած հաստատությանը սույն հոդվածի առաջին մասում նշված առարկաները անհրաժեշտ են որպես քրեական գործով ապացույցներ, ապա դրանց հանձնումը կարող է հետաձգվել մինչև քրեական գործով վարույթի ավարտը:

3. Հանձնված առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ: Քրեական գործով վարույթն ավարտվելուց հետո այդ առարկաները պետք է անհատույց վերադարձվեն դրանք հանձնած հաստատություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։