Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-29-ից մինչև 2006-07-01։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 28 · ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՐԵՍՈՒՄ

Հոդված 206. ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 206. ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Վկային կարելի է հարցաքննել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի մասին:

2. Վկան հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում:

3. Վկան հարցաքննվում է այլ վկաներից անջատ: Ընդ որում, քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ:

4. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իրեն, ամուսնուն կամ իր մերձավոր ազգականներին հանցագործության մեջ մերկացնող ցուցմունքներ: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը և սկսում է հարցաքննությունը:

5. Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է վկային պատմել գործով իրեն հայտնի ամեն ինչ, որից հետո նրան կարող են հարցեր տրվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։