Հոդված 183. ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ
Հոդված 183. ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 135-րդ հոդվածի առաջին մասով, 136-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և մեղադրյալի կամ կասկածյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման։ Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը։
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, 178-րդ հոդվածի առաջին մասով, 179-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարած և տուժողի մերձավոր ազգական համարվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում միայն տուժողի բողոքի հիման վրա։
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգից շեղումներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
(183-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)