Հոդված 207. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 207. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Անչափահաս վկան, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:
2. Մինչև տասնչորս տարեկան, իսկ քննիչի հայեցողությամբ` նաև մինչև տասնվեց տարեկան վկայի հարցաքննությունը կատարվում է օրինական ներկայացուցչի ներկայությամբ:
3. Հարցաքննությունն սկսվելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում է հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու նրա իրավունքները, ինչպես նաև` պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունել տրված հարցերը, սակայն դրանք պետք է մտցվեն արձանագրության մեջ:
4. Տասնվեց տարին չլրացած վկային բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու և սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության մասին:
(207-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)