Հոդված 211. ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 211. ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո:
2. Կասկածյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի մասնակցությամբ: Պաշտպանի մասնակցությունն անհապաղ ապահովելու անհնարինության դեպքում, քննիչը պարտավոր է նրա մասնակցությունն ապահովել կասկածյալին ձերբակալելուց կամ արգելանքի վերցնելուց 36 ժամվա ընթացքում:
3. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը կասկածյալին բացատրում է կասկածանքի էությունը, ինչպես նաև նրա իրավունքները ներառյալ ցուցմունքներ տալուց, հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու կամ պաշպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) իրավունքները:
4. Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է կասկածյալին ցուցմունքներ տալ կասկածանքի և բոլոր այն հանգամանքների առիթով, որոնք իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:
5. Կասկածյալին հարցաքննելիս մնացած հարցերը կարգավորվում են մեղադրյալի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:
(211-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)