Հոդված 8
Հոդված 8.
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները տեխնիկական կանոնակարգման ոլորտում
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) համակարգում է տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող պետական կանոնակարգող (այսուհետ` համակարգող մարմին) և այլ պետական կանոնակարգող մարմինների (այսուհետ` կանոնակարգող մարմին) գործունեությունը.
2) սահմանում է տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող մարմին.
3) հաստատում է`
ա. այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք օրենքով չեն սահմանվում,
բ. տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագիրը.
4) կնքում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման արդյունքների փոխճանաչման և օտարերկրյա ու ազգային տեխնիկական կանոնակարգերի համարժեքության միջազգային պայմանագրերը.
5) սահմանում է համապատասխանության գնահատման ընթացակարգերը.
6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: