Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

Աուդիտորական գործունեության ներքին կարգավորման առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններին իր օրենսդրությամբ վերապահելու Հայաստանի Հանրապետությունում աուդիտին հարակից ծառայություններ մատուցելու իրավունք։

2. Անդամ պետությունն իր օրենսդրությամբ իրավունք ունի օտարերկրյա աուդիտորական կազմակերպություններին վերապահելու այն աուդիտորական կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 49 տոկոսից ավելի մասնակցության մասնաբաժին ունենալու իրավունք, որոնց վերաբերյալ տեղեկություններն ընդգրկվում են տվյալ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների ու աուդիտորների ռեեստրում։ Նշված աուդիտորական կազմակերպություններն իրավունք ունեն աուդիտորական գործունեություն իրականացնելու միայն այն անդամ պետությունում, որտեղ իրենք ընդգրկված են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների ու աուդիտորների ռեեստրում։

3. Ղազախստանի Հանրապետությունը, իր օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ չկիրառելու սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջը։ Այն անձինք, որոնց մասին տեղեկություններն ընդգրկված են Ղազախստանի Հանրապետության աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում, իրավունք ունեն մասնակցելու աուդիտորական գործունեության իրականացմանը միայն Ղազախստանի Հանրապետությունում։

4. Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղստանի Հանրապետությունն իրենց օրենսդրության մեջ իրավունք ունեն սահմանելու այն, որ, որպես աուդիտորական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղստանի Հանրապետությունում համապատասխանաբար՝ աուդիտորական գործունեություն իրականացնելու նպատակով իրավունք ստանալու համար Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կամ Ղրղստանի Հանրապետության իրավաբանական անձի մոտ դրա՝ աշխատանքային պայմանագրերի հիմքով հիմնական աշխատողներ հանդիսացող աուդիտորների քանակը կարող է լինել 3 հոգուց պակաս։ Նշված աուդիտորական կազմակերպություններն իրավունք ունեն աուդիտորական գործունեություն իրականացնելու միայն այն անդամ պետությունում, որտեղ իրենք ընդգրկված են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների ու աուդիտորների ռեեստրում։

5. Ղազախստանի Հանրապետությունում գնահատման գործունեության գծով ծառայություններ մատուցելու իրավունք չունեն անդամ պետությունների աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։