Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումները

1. Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

աուդիտի ենթարկվող անձ՝ անձ, որի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների և (կամ) նրա կողմից ներկայացվող այլ տեղեկատվության նկատմամբ անցկացվում է աուդիտ, կամ որին մատուցվում են աուդիտին հարակից ծառայություններ.

աուդիտ՝ աուդիտի ենթարկվող անձի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների և (կամ) նրա կողմից ներկայացվող այլ ֆինանսական տեղեկատվության ստուգում՝ դրանց հավաստիության վերաբերյալ անկախ կարծիք արտահայտելու նպատակով.

աուդիտոր՝ ֆիզիկական անձ, որն ստացել է անդամ պետությունում աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու իրավունք.

աուդիտորական գործունեություն, աուդիտորական ծառայություններ՝ աուդիտորական գործունեության ստանդարտներին համապատասխան իրականացվող գործունեություն, որն ուղղված է աուդիտի անցկացմանն ու վստահություն ապահովող այլ ստուգումների կատարմանը, ինչպես նաև աուդիտին հարակից ծառայությունների մատուցմանը.

աուդիտորական կազմակերպություն՝ առևտրային կազմակերպություն հանդիսացող և անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստացած իրավաբանական անձ.

աուդիտորական եզրակացություն՝ պաշտոնական փաստաթուղթ, որը կազմվել է աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի կողմից՝ աուդիտի անցկացման արդյունքների հիման վրա.

եզրակացություն՝ պաշտոնական փաստաթուղթ, որը կազմվել է աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի կողմից՝ աուդիտից տարբեր՝ վստահություն ապահովող ստուգումների անցկացման արդյունքների հիման վրա.

անհատ աուդիտոր՝ աուդիտոր, որն ստացել է որպես անհատ ձեռնարկատեր աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք.

օտարերկրյա աուդիտորական կազմակերպություն՝ կազմակերպություն, որն ստացել է անդամ պետություն չհանդիսացող պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք, և որի կարգավիճակը հաստատվել է այդ պետության իրավասու մարմնի կողմից.

հաշվետվություն՝ պաշտոնական փաստաթուղթ, որը կազմվել է աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի կողմից՝ աուդիտին հարակից ծառայություններ մատուցելիս.

աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստր՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների համակարգված ցանկ, որն անդամ պետությունում վարում է դրա համար պատասխանատու մարմինը՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

աուդիտին հարակից ծառայություններ՝ աուդիտի ենթարկվող անձի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների և (կամ) նրա կողմից ներկայացվող այլ ֆինանսական տեղեկատվության՝ վստահություն ապահովող ստուգումներից տարբերվող ստուգում, ինչպես նաև այլ ծառայություններ, որոնք, աուդիտորական գործունեության ստանդարտներին համապատասխան, ճանաչվում են որպես աուդիտին հարակից ծառայություններ.

ֆինանսական շուկայի մասնակից՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է ֆինանսական ծառայությունների մատուցման գործունեություն։

2. Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։