Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Աուդիտորական գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջները

1. Անդամ պետությունում որպես աուդիտորական կազմակերպություն աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար իրավաբանական անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

ա) աշխատանքային պայմանագրերի հիման վրա ըստ աշխատանքի հիմնական վայրի տվյալ իրավաբանական անձի աշխատող հանդիսացող աուդիտորների՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված թվաքանակ՝ երեքից ոչ պակաս.

բ) տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի՝ աուդիտորներին և (կամ) աուդիտորական կազմակերպություններին պատկանող մասնաբաժին՝ 51 տոկոսից ոչ պակաս.

գ) տվյալ իրավաբանական անձի կոլեգիալ գործադիր մարմնում աուդիտորների թվաքանակ՝ այդ մարմնի կազմի 50 տոկոսից ոչ պակաս։ Տվյալ իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմին հանդիսացող անձը պետք է լինի աուդիտոր.

դ) անթերի գործարար համբավ, որն արտացոլվում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների կողմից, ներառյալ՝ աուդիտորների մասնագիտական միավորումները (ինքնակարգավորվող կազմակերպությունները), դրական գնահատականի, գործնական որակների, գործնական վարքագծի, իրավաբանական անձի, դրա մարմինների, սեփականատերերի, փոխկապակցված անձանց, դուստր ու անկախ կազմակերպությունների գործունեության մեջ.

ե) աշխատանքի որակի ներքին վերահսկողություն իրականացնելու կանոնների առկայություն։

2. Աուդիտորական գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող իրավաբանական անձը չի կարող ստեղծվել բաց (հանրային) բաժնետիրական ընկերության կամ պետական (մունիցիպալ) ունիտար ձեռնարկության ձևով։

3. Անդամ պետությունում որպես անհատ աուդիտոր աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

ա) համապատասխանություն սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմաններին.

բ) աշխատանքի որակի նկատմամբ ներքին հսկողություն իրականացնելու կանոնների առկայություն։

4. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված պահանջներից բացի այլ լրացուցիչ պահանջներ՝ տվյալ անդամ պետության իրավաբանական անձ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների և տվյալ անդամ պետությունում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անհատ ձեռնարկատերերի նկատմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։