Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորումը

1. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

2. Իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում:

3. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզիայի տրման պարտադիր պայման է լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի (պահնորդի կամ թիկնապահի) հետ կնքված աշխատանքային պայմանագրերի առկայությունը:

4. Թիկնապահական և պահնորդական գործունեությամբ զբաղվելու լիցենզիան տալիս է Լիազոր մարմինը:

5. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորման, այդ թվում` լիցենզիայի տրման, վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման և այլ ընթացակարգերն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

6. Մասնավոր պահնորդական կազմակերպությունները առևտրային այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն:

(8-րդ հոդվածը փոփ., խմբ. 18.04.25 ՀՕ-93-Ն)

(18.04.25 ՀՕ-93-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։