Հոդված 19. Օրենքի 49-րդ հոդվածում՝
Հոդված 19. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «՝ սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Ստուգման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Ստուգման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են ստուգում կատարող անձը և տնտեսավարող սուբյեկտը, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցիչ: Ստուգման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:»: