Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասում՝
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) տնտեսավարող սուբյեկտների՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև.».
2) 2-րդ կետը «գործարքները» բառից հետո լրացնել «, բացառությամբ արտաբորսայական գործարքների» բառերով․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով․
«5) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում առնվազն 20 տոկոս փայաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժնի ձեռքբերումը, եթե գործարքի արդյունքում տվյալ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժինը չի կազմում այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 50 տոկոսը։»։