Հոդված 46. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 46. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է գործել որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամները պաշտոնավարման մնացած ժամկետը շարունակում են պաշտոնավարել որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամներ:
3. Սույն օրենքը կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո վարույթների հարուցման և հարուցված վարույթների նկատմամբ: ուղղ.Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված վարույթներն իրականացվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
5. Մինչև «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացվող՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի գրության մեջ նշվում են Հանձնաժողովի անվանումը, գրությունը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը, միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը, կիրառված միջանկյալ միջոցի նկարագրությունը, տնտեսավարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց հաշվառման (գտնվելու վայրի) և, առկայության դեպքում, ծանուցման հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:
6. Սույն օրենքի 38-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
7. ուղղ.Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված իրավախախտման հատկանիշների առկայության հարցը գնահատվում և պատասխանատվության միջոցը կիրառվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. հուլիսի 14
Երևան
ՀՕ-205-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական: