Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Հանձնաժողովի կարգավիճակը և գործառույթները
1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը և իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:
2. Հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինն է:
3. Հանձնաժողովը՝ որպես սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին՝
1) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի հիման վրա համագործակցում է սպառողների շահերի պաշտպանության նպատակով գործող միջազգային կազմակերպությունների հետ.
2) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների՝ սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող մարմինների հետ, որի շրջանակում սահմանված կարգով իրավասու է ստանալու ու նրանց տրամադրելու տեղեկատվություն.
3) համագործակցում է այլ իրավասու մարմինների հետ:»: