Հոդված 11
Հոդված 11
Կողմերի իրավասու մարմինները կտրամադրեն պաշտոնապես գտնվելու ամբողջ ժամանակամիջոցի համար վավերական բազմակի արտոնագրեր` անձանց հետևյալ կատեգորիաներին`
ա) ազգային/պետական ավիաընկերությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներին և աշխատակիցներին,
բ) Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություններին կից մշտապես հավատարմագրված համապատասխան թղթակիցներին և լրագրողներին,
գ) սույն հոդվածի «ա» և «բ» կետերում թվարկված անձանց ամուսիններին,
դ) սույն հոդվածի «ա», «բ» և «գ» կետերում թվարկված անձանց խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաներին: