Հոդված 4
Հոդված 4
1. Մի Կողմի պետության քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում` սույն Համաձայնագրի կից Հավելվածում նշված և երկու Կողմերի կողմից արտասահման այցելությունների համար վավերական ճանաչված փաստաթղթերը կորցնելու դեպքում պարտավոր են հայտնել այդ մասին գտնվելու Կողմի պետության իրավասու մարմիններին:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում գտնվելու Կողմի պետության իրավասու մարմինները անվճար տրամադրում են փաստաթուղթ, որը հաստատում է արտասահման այցելությունների համար վավերական փաստաթղթի կորստի մասին անձի հայտնելու փաստը: