Հոդված 5
Հոդված 5
1. Կողմերի պետությունների այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, մուտք են գործում, դուրս են գալիս, տարանցիկ անցնում են և մյուս Կողմի պետության տարածքում գտնվում են առանց մուտքի արտոնագրի:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված` Կողմերի պետությունների քաղաքացիները կարող են մյուս Կողմի պետության տարածքում գտնվել առանց մուտքի արտոնագրի 90 օրից ոչ ավել` կես տարվա ընթացքում:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել Կողմերից յուրաքանչյուրի օրենքներին և կանոններին համապատասխան: