Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում երեսուն օր անց այն պահից, երբ Կողմերը հայտագրերի փոխանակման միջոցով միմյանց ծանուցում են դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին հայտագրերի փոխանակումը կիրականացվի 2002 թվականի հունիսի 26-ին ստորագրված` Հանձնման և ընդունման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի կողմից ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին հայտագրերի փոխանակման հետ միաժամանակ:

3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով այդ մասին մյուս Կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Այս դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցումը մյուս Կողմի ստանալուց հետո իննսուն (90) օր անց:

Կատարված է Ռիգա քաղաքում 2002 թվականի հունիսի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լատիշերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում ռուսերեն տեքստը գերակայում է:

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ

Սույն Համաձայնագրով սահմանից դուրս վավերական են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.

1. Լատվիայի Հանրապետության քաղաքացիների համար`

ա) դիվանագիտական անձնագիր,

բ) ծառայողական անձնագիր,

գ) քաղաքացու անձնագիր,

դ) նավաստու գրքույկ,

ե) վերադարձի վկայական (միայն Լատվիայի Հանրապետություն վերադառնալու համար):

2. Լատվիայի քաղաքացիություն չունեցող անձանց համար`

ա) քաղաքացիություն չունեցողի անձնագիր,

բ) նավաստու գրքույկ,

գ) վերադարձի վկայական (միայն Լատվիայի Հանրապետություն վերադառնալու համար):

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`

ա) դիվանագիտական անձնագիր,

բ) ծառայողական անձնագիր,

գ) քաղաքացու անձնագիր,

դ) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար):

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի մայիսի 17-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։