Հոդված 12
Հոդված 12
Կողմերի իրավասու մարմինները, փոխադարձության հիման վրա, անվճար կտրամադրեն մուտքի բազմակի արտոնագրեր` անձանց հետևյալ կատեգորիաներին`
ա) երկու Կողմերի պետությունների օդանավակայանների միջև հատուկ չվերթների անձնակազմի անդամներին,
բ) Կողմերի պետությունների տարածքով անցնող երթուղիներով երթևեկող գնացքային, սառնարանային և էլեկտրաքարշային բրիգադների և փոստահեռագրային ծառայության միջազգային գնացքների անդամներին,
գ) Կողմերի համապատասխան նախարարությունների կամ գերատեսչությունների երկկողմ համաձայնագրերի հիման վրա երկաթուղային և ավտոմոբիլային բեռների փոխադրման և ուղեկցելու կանոնավոր երթևեկություններ իրականացնող անձանց: