Հոդված 13
Հոդված 13
Կողմերի իրավասու մարմինները հումանիտար բնույթի անհետաձգելի դեպքերում անվճար մուտքի արտոնագրեր կտրամադրեն քսանչորս (24) ժամվա ընթացքում: Այս դեպքերը ներառում են`
ա) ուղևորություն ընտանիքի ծանր հիվանդ անդամին կամ մերձավոր բարեկամին այցելելու նպատակով` հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
բ) շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց կամ ծանր հիվանդություններով տառապող անձանց ուղևորությունները, ինչպես դա հաստատվում է համապատասխան փաստաթղթերով, մյուս Կողմի պետության տարածք շտապ մուտքի անհրաժեշտությունը հաստատող և լիազորված մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերի առկայության դեպքում, եթե դա չի հակասում Կողմերի ազգային օրենսդրությանը,
գ) սույն հոդվածի «բ» կետում նշված անձանց ուղեկցելու հետ կապված ուղևորությունները` հիվանդին ուղեկցելու անհրաժեշտությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
դ) ընտանիքի անդամի կամ մերձավոր բարեկամի հուղարկավորությանը մասնակցելու համար` մահվան փաստը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում,
ե) տարերային աղետների, համաճարակների և տեխնածին աղետների հետևանքների վերացման ժամանակ օգնություն ցուցաբերելու նպատակով այցելությունները: