Հոդված 14
Հոդված 14
1. Կողմերի իրավասու մարմինները, երբ դա անհրաժեշտ է, մյուս Կողմի քաղաքացիներին կտրամադրեն մուտքի տարանցիկ արտոնագրեր ուղևորվելու պետության տարածք մուտք գործելու իրավունք տրամադրող մուտքի արտոնագրի առկայության դեպքում:
2. Անձանց հետևյալ կատեգորիաներին մուտքի տարանցիկ արտոնագրեր կտրամադրվեն այն պայմանով, որ նրանց մոտ առկա լինեն նաև ուղևորատոմսեր` դրանց մեջ հաստատված տեղափոխման կետից դուրս գալու ժամկետով`
ա) տարանցիկ չվերթների ավիաուղևորներին,
բ) երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով երթևեկող ուղևորներին: