Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Կողմերի իրավասու մարմինները անվճար մուտքի արտոնագրեր կտրամադրեն.

1. մյուս Կողմի արտաքին գործերի նախարարության կամ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի պաշտոնական դիմումի առկայության դեպքում` հետևյալ կատեգորիաների անձանց.

ա) երկու Կողմերի նախարարությունների և գերատեսչությունների միջև պայմանավորվածությունների համաձայն` երկկողմ և բազմակողմ բանակցությունների, խորհրդատվությունների կամ խորհրդակցությունների մասնակցելու համար ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամներին,

բ) նախարարությունների, գերատեսչությունների, պետական դեպարտամենտների, դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների հրավերներ ունեցող անձանց:

2. Հետևյալ կատեգորիաների անձանց.

ա) Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև համագործակցության միջպետական ծրագրերին համապատասխան ժամանող անձանց` ընդունող պետական կազմակերպության հրավերը ներկայացնելու դեպքում,

բ) մինչև տասնութ (18) տարեկան քաղաքացիներին` հրավեր կամ սույն Համաձայնագրով նախատեսված համապատասխան պետության տարածք մուտք գործելու իրավունք տրամադրող այլ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,

գ) Կողմերի ուսումնական հաստատություններում ուսանող և ուսման համար ուղևորվող անձանց` պատշաճ կերպով ձևակերպված հրավեր և Կողմերի համապատասխան հավատարմագրված ուսումնական հաստատությունում ուսուցման փաստը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,

դ) ամուսինների, ծնողների, երեխաների, հարազատ եղբայրների/քույրերի, պապի/տատի, թոռների գերեզմանները այցելող անձանց` հարազատության աստիճանը/ամուսնության փաստը հաստատող և Կողմերի լիազորված մարմինների կողմից տրամադրված` մյուս Կողմի պետության տարածքում գերեզմանի առկայությունը և պահպանությունը կամ թաղման փաստը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում (յուրաքանչյուր այցելությունը մինչև յոթ (7) օր, բայց ոչ ավելի, քան տարեկան երկու անգամ):

3. Իշխանության տեղական մարմինների միջև գործընկերական կապերի ծրագրերին համապատասխան պատվիրակության կազմում երթևեկող անձանց` պատվիրակության անձնական ցուցակ պարունակող` ընդունող իշխանության մարմնի պատշաճ ձևով ձևակերպված հրավեր ներկայացնելու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։