Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17.

Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ձեռք բերի և պահպանի» բառերը փոխարինել «ձեռք բերի, պահպանի և փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում ներառի» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի հաշիվների համարները, իսկ եթե գործարքը չի կատարվում՝ փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի հաշվի օգտագործմամբ՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը.».

3) 1-ին մասի 3-րդ կետի «փոխանցում կատարողի կամ» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը գերազանցող դրամական փոխանցման պահանջի դեպքում՝ նաև փոխանցում կատարողի» բառերով.

4) 2-րդ մասից հանել առաջին նախադասությունը.

5) 3-րդ մասի «հարակից» բառը փոխարինել «համապատասխան» բառով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Ֆինանսական հաստատությունը, որը միաժամանակ հանդես է գալիս որպես դրամական փոխանցումն ուղարկող և դրամական փոխանցումն ստացող ֆինանսական հաստատություն կամ վերահսկում է դրամական փոխանցումն ուղարկող և դրամական փոխանցումն ստացող ֆինանսական հաստատությունները՝

1) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու հարցը դիտարկելիս պարտավոր է հաշվի առնել փոխանցումը կատարողին և փոխանցումը ստացողին վերաբերող բոլոր տեղեկությունները.

2) անդրսահմանային դրամական փոխանցման դեպքում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը պարտավոր է, կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան, տրամադրել բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնց առնչվում է կասկածելի դրամական փոխանցումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։