Հոդված 19
Հոդված 19.
Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ունենա և կիրառի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման» բառերով, իսկ նույն մասի «Ֆինանսական խումբը» բառերը փոխարինել «Հաշվետվություն տրամադրող անձանց խումբը» բառերով.
2) 1-ին մասի 7-րդ կետը «ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց» բառերից հետո լրացնել «ցանկերի հետ գործարքի կամ գործարար հարաբերության տվյալների համադրման և» բառերով.
3) 1-ին մասի 11-րդ կետից հանել «կամ նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ փոխկապակցված այլ անձ» բառերը.
4) 1-ին մասի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) հաշվետվություն տրամադրող անձանց խմբի դեպքում` խմբի անդամների միջև տեղեկությունների փոխանակման ընթացակարգը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների հետ հաճախորդների, հաշիվների կամ գործարքների վերաբերյալ տեղեկությունների, այդ թվում՝ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը, փոխանակված տեղեկությունների օգտագործման և գաղտնիության ապահովման երաշխիքները.».
5) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնում հաշվառվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատում և լիազոր մարմին է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերը: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը դրանք հաստատման պահից մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է լիազոր մարմնին:»: