Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին և 6-րդ մասերի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
2) 4-րդ մասի «և (կամ)» բառերը փոխարինել «և» բառով.
3) 4-րդ մասի 1-ին կետից հանել «և աուդիտորների» բառերը.
4) 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը «հաճախորդի» բառից հետո լրացնել «դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ» բառերով.
5) 4-րդ մասի 2-րդ կետի «միայն հետևյալ» բառերը փոխարինել «1 միլիոն դրամին հավասար կամ դրան գերազանցող միայն հետևյալ գործարքների (փոխկապակցված միանգամյա գործարքների)» բառերով.
6) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) իրավաբանական անձանց գրանցման կամ կառավարման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ` միայն հետևյալ դեպքերում․
ա. իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս որպես հիմնադիր գործակալ (ներկայացուցիչ) հանդես գալը,
բ. որպես ընկերության գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ (մարմնի անդամ) ընկերակցության մասնակից հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ իրականացնելը,
գ. իրավաբանական անձին գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր տրամադրելը,
դ. տրաստի կառավարիչ հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ այլ համանման իրավաբանական կազմավորման համար համարժեք գործառույթ իրականացնելը,
ե. որպես այլ իրավաբանական անձի իրավասու անվանատեր հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը).».
7) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք` միայն անշարժ գույքի առուվաճառքի գործարքների կամ գործարար հարաբերությունների մասով:».
8) 5-րդ մասի «ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի» բառերը փոխարինել «հաշվետվություն տրամադրող անձանց խմբի դեպքում՝ խմբի» բառերով: