Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետի «ա» ենթակետը «բանկերը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը)» բառերով.

2) 4-րդ կետի «ը» ենթակետը «հարաբերությունների մասով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձ չունեցող ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերը» բառերով.

3) 4-րդ կետի «ժդ» ենթակետից հանել «և աուդիտորները» բառերը.

4) 4-րդ կետի «ժէ» և «ժը» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

5) 4-րդ կետի «ի»-«իգ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ի. իրավաբանական անձանց գրանցման կամ կառավարման ծառայություններ մատուցող անձինք,

իա. վարկային բյուրոները, որոնց վրա սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականության և հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի, 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պատասխանատվության մասերով,

իբ. անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի վրա սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության և հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի, 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով,

իգ. իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի վրա սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության և հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի մասով՝ 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում, ինչպես նաև 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով.».

6) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ոչ ֆինանսական հաստատությունները կամ անձինք սույն մասի 4-րդ կետի «ժ»-«ի» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են: Ընդ որում, սույն օրենքի 4-րդ և 23-րդ հոդվածները ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վրա տարածվում են միայն 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածը ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վրա տարածվում է միայն 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում.».

7) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ տվյալ գործունեությունը կարգավորող ոլորտային օրենսդրության հիման վրա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմին է.».

8) 10-րդ, 27-րդ, 32-րդ և 34-րդ կետերի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.

9) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին իրականում (փաստացի) պատկանում է իրավաբանական անձ հաճախորդը, կամ որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին, կամ որի անունից կատարվում է գործարքը: Տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման իրական շահառու են համարվում տրաստի դեպքում հիմնադիրը, կառավարիչը, շահառուն (այդ թվում՝ շահառուների դասը), շահերի պաշտպանը (առկայության դեպքում) և իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձինք, իսկ այլ համանման իրավաբանական կազմավորման դեպքում՝ համարժեք կամ համանման գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձինք: Իրավաբանական անձի իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝

ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.».

10) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16) իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, ինչպես նաև տրաստ կամ այլ համանման իրավաբանական կազմավորում, եթե համապատասխան դրույթի բովանդակությունից չի բխում, որ դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությանը.».

11) 16.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.1) տրաստը օտարերկրյա իրավաբանական կազմավորում է, որտեղ տրաստի կառավարիչը կատարում է տրաստի հիմնադրի կողմից կառավարման նպատակով փոխանցված գույքի հետ կապված գործարքներ՝ ի շահ տրաստի շահառուի կամ որոշված այլ նպատակով.».

12) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21) բարձր ռիսկի չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին.».

13) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23) ցածր ռիսկի չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին.».

14) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24) հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի սահմանափակ կիրառումն է, որի դեպքում հաշվետվություն տրամադրող անձը կարող է իրականացնել գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության՝ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված նվազեցված միջոցառումներ.».

15) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) չհամապատասխանող երկիրը կամ տարածքը փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգում զգալի ռազմավարական բացեր ունեցող արտասահմանյան երկիր կամ տարածք է, որը ներառվել է լիազոր մարմնի հրապարակած ցանկերում.».

16) 31-րդ և 32-րդ կետերի «լիազոր մարմնի իրավական ակտերով» բառերը փոխարինել «լիազոր մարմնի հրապարակած ուղեցույցով» բառերով.

17) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33) ահաբեկչության հետ կապված անձը այն անձն է, որն ահաբեկչության կամ դրա ֆինանսավորման հետ փոխկապակցվածության հիմքով ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ լիազոր մարմնի կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում.».

18) 33.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձը այն անձն է, որը զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման հետ փոխկապակցվածության հիմքով ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված ցանկերում.».

19) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37) գույքի սառեցումը գույքի փոխանցման, փոխարկման, տնօրինման կամ դրա փաստացի շարժի՝ անորոշ ժամկետով արգելքն է, ինչպես նաև գույք, ֆինանսական կամ դրան առնչվող այլ ծառայություն հասանելի դարձնելու արգելքը.».

20) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41) հաշվետվություն տրամադրող անձանց խումբը խումբ է, որի կազմում առկա է այնպիսի իրավաբանական անձ, որը ղեկավարում և համակարգում է խմբի այլ անդամների, այդ թվում` դուստր ընկերությունների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը, և որի անդամները ամբողջ խմբի համար կիրառում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր քաղաքականություն և ընթացակարգեր։».

21) 42-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։