Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. Հաշվետվություն տրամադրող անձանց, ոչ առևտրային կազմակերպությունների, տրաստի կառավարչի և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի նկատմամբ վերահսկողությունը».
2) 1-ին մասի «Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ» բառերը փոխարինել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից» բառերով, իսկ նույն մասը «վերահսկողություն կարող է իրականացնել լիազոր մարմինը`» բառերից հետո լրացնել «սույն օրենքով և» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից սույն օրենքով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է համապատասխան վերահսկողական իրավասություններ ունեցող մարմինը, իսկ այդպիսի մարմին առկա չլինելու դեպքում վերահսկողություն կարող է իրականացնել լիազոր մարմինը` սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգով:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Տրաստի կառավարիչը կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձը, որը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք, պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանել՝
1) տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման իրական շահառուներին նույնականացնող տեղեկությունները․
2) այն դեպքում, երբ տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կողմերը իրավաբանական անձինք կամ իրավաբանական կազմավորումներ են՝ դրանց վերաբերյալ սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները․
3) տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման անունից հանդես եկող կամ դրան ծառայություններ մատուցող անձանց նույնականացնող տեղեկություններ։».
5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները կարող են ոչ առևտրային կազմակերպություններից, տրաստի կառավարիչ հանդիսացող կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանցից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել սույն հոդվածով նախատեսված կամ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներից բխող այլ արդիական և հավաստի տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):»: