Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 12-րդ, 13-րդ և 16-րդ կետերը և 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն օրենքի հրապարակման պահից վեց ամիս հետո:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով խմբագրվող՝ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ենթակա է ընդունման սույն օրենքի հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող՝ Օրենքի 29-րդ հոդվածի 1․1-ին մասով նախատեսված դրույթները տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման նկատմամբ գործելու են սույն մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ Սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող՝ Օրենքի 30-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված դրույթը տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

4. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով խմբագրվող՝ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ենթակա է ընդունման սույն օրենքի հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Մինչև սույն մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելը ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի կազմումը, վերանայումը և հրապարակումն իրականացվելու են Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։

5. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող՝ Օրենքի 18-րդ հոդվածի 3․1-ին մասով, սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով խմբագրվող՝ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 7-րդ և 15-րդ կետերով նախատեսված ներքին իրավական ակտերը հաշվետվություն տրամադրող անձը հաստատում և լիազոր մարմին է ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

6. Լիազոր մարմնում չհաշվառված իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, թանկարժեք մետաղների դիլերները, թանկարժեք քարերի դիլերները, ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման և կառավարման ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են հաշվառվել լիազոր մարմնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2025 թ. հուլիսի 28

Երևան

ՀՕ-261-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։