Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետի «կասկածելի որակելու, կասեցնելու» բառերը փոխարինել «կասկածելի որակելու հարցը դիտարկելու, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու» բառերով.

2) 1-ին մասի 7-րդ կետի «այդ թվում՝» բառերը փոխարինել «ինչպես նաև» բառերով, իսկ «հաստատումը» բառը՝ «հրապարակումը» բառով.

3) 1-ին մասի 8-րդ կետից հանել «այլ» բառը.

4) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) ֆինանսական հաստատությունների կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.».

5) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) սույն օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց, ինչպես նաև տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կատարած վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը.».

6) 1-ին մասի 11-րդ կետից հանել «, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելը» բառերը.

7) 1-ին մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) 1-ին մասի 14-րդ կետից հանել «, ինչպես նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցներին որակավորում տալը» բառերը.

9) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.

«16.1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության նպատակով համաձայնագրեր կնքելը.».

10) 1-ին մասի 17-րդ կետից հանել «միջազգային կառույցների և» և «համագործակցության համաձայնագրեր կնքելը,» բառերը.

11) 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կառույցների կամ արտասահմանյան երկրների հրապարակած տվյալների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ չհամապատասխանող երկրների կամ տարածքների ցանկերը հրապարակելը՝ կազմված ցանկը նախապես կարծիքի ուղարկելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին.».

12) 2-րդ մասի «կանոնադրության և» բառերը փոխարինել «կանոնադրության, ինչպես նաև» բառերով.

13) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունման իրավասությունն իրականացնում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված գործերով վարչական տույժեր նշանակում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:».

14) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցները մինչև հրապարակումը ենթակա են համաձայնեցման լիազոր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի հետ:».

15) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.

«4.2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված իրավասությունների իրականացման շրջանակում լիազոր մարմինը կարող է սահմանել տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պայմաններ և ժամկետներ, որոնք ենթակա են պահպանման հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:».

16) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին և ղեկավարի տեղակալին լիազոր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի առաջարկով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։