Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 24. Կենտրոնական բանկի աշխատակիցները

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 24. Կենտրոնական բանկի աշխատակիցները

1. Կենտրոնական բանկի աշխատակիցները Կենտրոնական բանկի ծառայողներն են և սպասարկող անձնակազմը:

Կենտրոնական բանկի ծառայողներ են համարվում Կենտրոնական բանկի նպատակների իրագործման բնագավառում ուղղակիորեն ընդգրկված և Կենտրոնական բանկի կանոնադրությամբ և հաստիքացուցակով հաստատված պաշտոն զբաղեցնող անձինք:

2. Կենտրոնական բանկում ծառայության ընթացքում Կենտրոնական բանկի ծառայողներն առանց Կենտրոնական բանկի նախագահի համաձայնության չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Կենտրոնական բանկի ծառայողները չեն կարող աշխատել բանկերում կամ լինել դրանց կառավարման մարմինների անդամներ:

3. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալներին, խորհրդի անդամներին, Կենտրոնական բանկի ծառայողներին արգելվում է անձամբ կամ իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով բանկերից ստանալ առևտրային վարկեր: Նշված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին հայտնել իրենց կողմից ստացված սույն մասով չնախատեսված բոլոր այն վարկերի մասին, որոնք Կենտրոնական բանկի կողմից չեն տրամադրված: Այդպիսի վարկերը հաշվառվում են Կենտրոնական բանկում:

4. Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմը ներառում է Կենտրոնական բանկի այն աշխատակիցներին, որոնց պարտականություններն ուղղակիորեն չեն առնչվում Կենտրոնական բանկի նպատակների կատարման հետ, այդ թվում` օժանդակ տնտեսության սպասարկման բնագավառում ընդգրկված աշխատակիցները: Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմի հաստիքացուցակը, պարտականությունները, վարձատրության չափը և աշխատանքային պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը:

5. Կենտրոնական բանկը, նրա կառավարման մարմինները, ծառայողները, ինչպես նաև որևէ այլ անձ, որը ներկայացնում է Կենտրոնական բանկը կամ պատշաճ կերպով լիազորված է գործելու Կենտրոնական բանկի անունից, չեն կարող պատասխանատվության ենթարկվել (այդ թվում՝ հատուցել վնասներ) ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության կապակցությամբ կայացված որոշման, կատարված գործողության կամ անգործության համար, եթե գործել են օրենքին համապատասխան (bona fide):

(24-րդ հոդվածը փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն, փոփ., լրաց. 13.12.17 ՀՕ-313-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։