Գլուխ 7 · ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Հոդված 51. Կենտրոնական բանկի արժութային գործառնությունները
Հոդված 51. Կենտրոնական բանկի արժութային գործառնությունները
1. Կենտրոնական բանկը կարող է տիրապետել, օգտագործել և տնօրինել`
ա) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ (այդ թվում՝ հուշադրամներ) և ստանդարտացված ձուլակտորներ.
բ) արտարժույթ.
գ) այլ պետությունների, կենտրոնական և այլ առաջնակարգ բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա առաջնակարգ բանկերի թողարկած կամ երաշխավորած արժեթղթեր:
2. Կենտրոնական բանկը կարող է սահմանել այն փոխարժեքը, որով գնում կամ վաճառում է արտարժույթը, կամ այլ գործարքներ է իրականացնում արտարժույթով:
(51-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն)