Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ

Հոդված 47. Թղթադրամը և մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) շրջանառությունից հետ կանչելը և հանելը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 47. Թղթադրամը և մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) շրջանառությունից հետ կանչելը և հանելը

(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն)

1. Կենտրոնական բանկը կարող է թողարկված ցանկացած թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) շրջանառությունից հետ կանչել և հանել` թողարկելով նոր պաշտպանական հատկանիշներով նույն անվանական արժեքով թղթադրամ կամ մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ) կամ նոր անվանական արժեքով այլ թղթադրամ կամ մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ):

Թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) շրջանառությունից հետ կանչելը և հանելը սույն մասով չնախատեսված դեպքերում իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Կենտրոնական բանկը սահմանում է շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) փոխանակելու համար ներկայացնելու ժամկետը, որը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Փոխանակման համար ներկայացվող թղթադրամի կամ մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) քանակը և գումարը չեն կարող սահմանափակվել:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) դադարում է օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա է փոխանակման առանց սահմանափակումների:

(47-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-243, փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։