Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

Հոդված 27. Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժումը կամ դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժումը կամ դադարեցումը

(վերնագիրը խմբ. 30.06.21 ՀՕ-296-Ն)

1. Այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, 17-րդ հոդվածով կամ 18-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 4.1-ին մասերով նախատեսված պարտականություններից որևէ մեկը, կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է մերժի գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը և դիտարկի դրա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

2. Այն դեպքում, երբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա գործարար հարաբերություն հաստատելուց հետո հնարավոր չէ իրականացնել հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) ինքնության ստուգում, ինչպես նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարար հարաբերության դադարեցման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դադարեցնի գործարար հարաբերությունը և դիտարկի դրա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

3. Դրամական փոխանցում ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի դրամական փոխանցման պահանջը, եթե հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պարտականությունները, և դիտարկի գործարքը սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

4. Կրիպտոակտիվի փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի կրիպտոակտիվի փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում են սույն օրենքի 20.1-ին հոդվածով սահմանված տեղեկությունները, և դիտարկի դրանք սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

(27-րդ հոդվածը խմբ., փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն, լրաց. 29.05.25 ՀՕ-180-Ն, փոփ., խմբ. 03.07.25 ՀՕ-261-Ն)

(03.07.25 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։