Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-26-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

Հոդված 28. Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 28. Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը

(վերնագիրը լրաց. 01.03.18 ՀՕ-139-Ն)

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկերում ներառված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքը անմիջապես և առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու ենթակա է սառեցման, այդ թվում՝ մաքսային մարմինների և հաշվետվություն տրամադրող անձանց կողմից: Այն պետական մարմինները կամ անձինք, որոնք ունեն սույն մասով, ինչպես նաև սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գույքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակման (կալանքի, արգելանքի, սառեցման, կասեցման)՝ օրենքով սահմանված իրավասություն, այդ գույքի հայտնաբերման դեպքում կիրառում են իրենց այդ իրավասությունը՝ օրենքով սահմանված կարգով:

1.1. Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ ի շահ նրանց ուղղակի կամ անուղղակի կերպով, ամբողջությամբ կամ համատեղ կարգով գույք, տնտեսական ռեսուրսներ կամ ֆինանսական կամ այլ հարակից ծառայություններ հասանելի դարձնելն արգելվում է։

2. Լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ կամ օտարերկրյա իրավասու մարմինների խնդրանքի հիման վրա կազմում, վերանայում և հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր: Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի հրապարակում է համարվում լիազոր մարմնի ինտերնետային կայքում դրանց տեղադրումը: Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ահաբեկչության հետ կապված անձանց հասկացությանը համապատասխանող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում պետական, այդ թվում` վերահսկող և քրեական հետապնդում իրականացնող մարմինները, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնին հայտնում են այդ մասին` սույն մասով սահմանված ցանկերում ներառելու համար:

3. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպությանը` իրեն ցանկերից հանելու խնդրանքով: Լիազոր մարմնի հրապարակած` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է դիմել լիազոր մարմնին` իրեն ցանկից հանելու խնդրանքով, որը քննարկվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:

4. Սառեցումը վերացվում է միայն լիազոր մարմինը` գույքը սխալմամբ սառեցվելու, ինչպես նաև քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից սառեցված գույքի վրա կալանք դնելու դեպքում: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց գույքի սառեցումը նաև վերացվում է, եթե բացահայտվում է, որ այն անձը, որի միջոցները սառեցվել են, հանվել է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկից:

5. Անձն իրավունք ունի լիազոր մարմնից պահանջելու սառեցված գույքի հաշվին իր ընտանեկան, բժշկական, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված այլ նպատակներով վճարումների կատարումը: Այդպիսի վճարումների վերաբերյալ որոշում կայացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան, եթե տվյալ անձի անունն ընդգրկված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված ցանկերում:

6. Հաշվետվություն տրամադրող անձն ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը անմիջապես որակում է կասկածելի և տրամադրում է սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմինները և անձինք ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու (դրանց վրա կալանք կամ արգելանք դնելու կամ կասեցնելու) դեպքում դրա մասին անմիջապես տեղեկացնում են լիազոր մարմնին:

7. Ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմիններից կամ օտարերկրյա այլ մարմիններից գույքի սառեցման խնդրանք ստանալու դեպքում լիազոր մարմինը նույն օրվա ընթացքում քննարկում է սառեցման հիմնավորվածությունը: Սառեցման հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով որոշում է կայացնում գույքի սառեցման մասին:

8. Սառեցման մասին լիազոր մարմնի տեղեկանալու պահից 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը այդ մասին սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով քրեական հետապնդման մարմիններին տրամադրում է ծանուցում, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով սառեցումը վերացնելու մասին որոշում կայացնելու դեպքերի:

9. Սույն հոդվածի իմաստով սառեցման առարկա չի կարող լինել այն գույքը, որը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին, այսինքն` այն անձին, որը գույքը այլ անձի հանձնելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ դրանք օգտագործվելու են կամ նախատեսվում են օգտագործել հանցավոր, ներառյալ` ահաբեկչության կամ ահաբեկչության ֆինանսավորման կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման նպատակներով, ինչպես նաև այն անձին, որը գույքը ձեռք բերելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ դրանք ստացվել են հանցավոր ճանապարհով:

(28-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-296-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։