Հոդված 12. Տեղեկությունների պաշտպանությունը
Հոդված 12. Տեղեկությունների պաշտպանությունը
1. Լիազոր մարմնին արգելվում է իր կողմից ստացվող, վերլուծվող և տրամադրվող ցանկացած տեղեկության, այդ թվում` լիազոր մարմնին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տվյալներ տրամադրած և (կամ) դրանց տրամադրմանը մասնակցած կամ լիազոր մարմնի կողմից քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ծանուցման տրամադրման մեջ ներգրավված անձի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը` դրանք բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ այլ անձանց հայտնի դարձնելը, այլ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքի նպատակներից բխող` լիազոր մարմնի կողմից ստացվող և պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաև լիազոր մարմնին հասանելի այլ տեղեկությունները չեն կարող տրամադրվել կամ օգտագործվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ չառնչվող որևէ նպատակի համար: Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից քրեական հետապնդման մարմիններին տրամադրված ծանուցումները և այլ տեղեկությունները հանդիսանում են օպերատիվ տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն կարող տրամադրվել երրորդ անձի, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների:
(12-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն)