Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-26-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Լիազոր մարմնի և այլ մարմինների փոխհարաբերությունները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Լիազոր մարմնի և այլ մարմինների փոխհարաբերությունները

1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով լիազոր մարմինը սույն օրենքով նախատեսված կարգով և սահմաններում համագործակցում է այլ մարմինների, ներառյալ՝ վերահսկող ու քրեական հետապնդում իրականացնող մարմինների հետ՝ կնքելով երկկողմ համաձայնագրեր կամ առանց դրանց:

2. Լիազոր մարմինը, սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով, համագործակցում է վերահսկող մարմինների հետ՝ սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներին հաշվետվություն տրամադրող անձանց համապատասխանության ապահովման նպատակով:

3. Լիազոր մարմինը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում է ծանուցում, եթե հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքով սահմանված կարգով ստացված հաշվետվության կամ այլ տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հիմնավոր կասկածներ կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման: Ծանուցման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն ծանուցման, լիազոր մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ քրեական հետապնդում իրականացնող մարմիններ ներկայացնել նաև ծանուցման մեջ նշված հանգամանքներին առնչվող այլ տեղեկություններ: Ծանուցումը կամ ի լրումն ծանուցման տրամադրված տեղեկությունները կարող են պարունակել օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

4. Քրեական հետապնդման մարմինների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ կամ նախորդող հանցագործության կասկածի կամ դեպքի վերաբերյալ, որը լիազոր մարմնի կարծիքով կարող է հանգեցնել փողերի լվացման: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար:

5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող և քրեական հետապնդում իրականացնող մարմինները պետք է այդ տեղեկությունները լիազոր մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար: Քրեական հետապնդում իրականացնող մարմինները նախնական քննության գաղտնիք պարունակող տեղեկություններ տրամադրում են, եթե լիազոր մարմնի հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:

6. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցումների և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկությունների քննարկման, իսկ քրեական գործ հարուցելու դեպքում՝ նաև կատարված նախաքննության արդյունքում ընդունված որոշումների մասին տեղեկացնում են լիազոր մարմնին՝ որոշումն ընդունելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

7. Մաքսային մարմնի կողմից արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի՝ մաքսային սահմանով տեղափոխման կասեցման մասին տեղեկանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պարտավոր է մաքսային մարմնին տեղեկացնել կասեցման վերացման մասին կամ ծանուցում տրամադրել իրավապահ մարմնին: Ծանուցում տրամադրելու դեպքում լիազոր մարմինը տեղեկություններ է ներկայացնում կասեցված արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ հնարավոր կապը հիմնավորելու վերաբերյալ: Ծանուցում տրամադրելու մասին լիազոր մարմինը անհապաղ տեղեկացնում է մաքսային մարմնին:

8. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում պետական մարմինները պետք է ամփոփեն և լիազոր մարմնի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում լիազոր մարմնին տրամադրեն պարբերական վիճակագրություն, որը պետք է ներառի՝

1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև փողերի լվացմանը նախորդող՝ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության դատախազության հետ համաձայնեցմամբ սահմանված ցանկում ընդգրկված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի թիվը և նկարագրությունը.

2) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության ընթացքում առգրավված կամ կալանքի տակ գտնվող գույքի արժեքը՝ ըստ առանձին գործերի.

3) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված այն քրեական գործերի թիվը, որոնցով քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաև դադարեցման պատճառները.

4) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված և դատական քննության փուլում գտնվող քրեական գործերի թիվն ու նկարագրությունը.

5) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված քրեական գործերի, դրանց հետ կապված այլ հանցագործությունների կապակցությամբ կայացված դատավճիռների (մեղադրական և արդարացման) թիվը, նշանակված պատիժները, ինչպես նաև բռնագրավված և բռնագանձված գույքի արժեքը.

6) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման քրեական գործերով միջազգային իրավական օգնության շրջանակներում ստացված և ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկություններ.

7) լիազոր մարմնի կողմից չվերահսկվող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի՝ օրենսդրությանը համապատասխանության հետ կապված ստուգումների, ինչպես նաև օրենսդրության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկություններ:

(13-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-296-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։