Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Պայմանավորվող կողմերը սերտորեն համագործակցում և համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները երկաթուղային տրանսպորտի բնագավառում, այն բազմակողմ միջազգային համաձայնագրերի շրջանակներում, որոնց մասնակից են նրանք:

2. Պայմանավորվող կողմերը համագործակցություն են իրականացնում և միմյանց ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության հետագա զարգացման նպատակով և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների կատարելագործման ուղղությամբ:

3. Պայմանավորվող կողմերը նպատակահարմար են գտնում աջակցել երկաթուղային տրանսպորտի բնագավառում կանոնավոր արտադրատեխնիկական, տնտեսական և գիտական համագործակցությանը:

4. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իր ներպետական օրենսդրության և գործող միջազգային կանոնների շրջանակներում անհրաժեշտ պայմաններ է ապահովում ուղևորների անարգել փոխադրման, բեռների, ուղեբեռի և փոստի փոխադրումների, շարժակազմի անցման համար ինչպես երկու պետությունների միջև, այնպես էլ տարանցմամբ` նրանց տարածքով երրորդ երկրներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։