Հոդված 9
Հոդված 9
1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները և Պայմանավորվող կողմերի երկաթուղիները փոխադարձ համաձայնությամբ կարող են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության տարածք ուղարկել անձնակազմ սույն Համաձայնագրից բխող խնդիրները կատարելու համար:
2. Պայմանավորվող կողմերի ծառայողական անձնակազմի կողմից սույն Համաձայնագրից բխող խնդիրները կատարելու համար պետական սահմանի հատումը իրականացվում է սահմանված անցման կետերում` Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությանը և երկաթուղային տրանսպորտի բնագավառի այն բազմակողմ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Պայմանավորվող կողմերը:
3. Պայմանավորվող կողմերից մեկի ծառայողական անձնակազմը`
ա) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարում է իր պարտականությունները միջազգային իրավունքի նորմերին, Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությանը և ծառայությունների համաձայնեցրած հրահանգներին համապատասխան,
բ) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս և գտնվելու ընթացքում պարտավոր է պահպանել այնտեղ գործող իրավական նորմերը,
գ) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելիս իրավունք ունի կրել իր պետության համազգեստը և տարբերանշանները:
4. Մի Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները և երկաթուղիները պատասխանատու են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում իրենց ծառայողական անձնակազմի աշխատանքի համար և իրականացնում են հսկողություն դրա գործունեության նկատմամբ:
5. Պայմանավորվող կողմերի երկաթուղիների ծառայողական անձնակազմը փոխադարձ շփումներում օգտագործում է հայերեն և ուկրաիներեն լեզուները կամ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից համաձայնեցված միջազգային շփումներում ընդունված լեզուն: Պայմանավորվող կողմերը ձգտում են, որ ծառայողական անձնակազմը իմանա երկու պետությունների պետական լեզուները:
6. Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ չափով անհատույց առաջին բուժօգնություն են ցուցաբերում մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող և ծառայողական պարտականություններ կատարող մյուս Պայմանավորվող կողմի ծառայողական անձնակազմին: