Հոդված 14
Հոդված 14
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից երեսուն օր հետո:
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով ծանուցելով:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում այն բոլոր պարտավորությունների և կոնտրակտների վրա, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել սույն Համաձայնագրի գործողության ընթացքում:
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի կնքած այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտավորությունները:
Կատարված է Կիև քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հարցում տարաձայնություններ առաջանալիս նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի ապրիլի 26-ից: